Ալերգոլոգիա
Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am
Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը։
Համեմունքներ։ Փորձեք սննդակարգում ներառել համեմունքներ, որոնք կօգնեն լավացնել ինքնազգացողությունը։ Կծու համեմունքը կօգնի քչացնել լորձի արտադրությունը, որն իր հերթին կնպաստի շնչուղիների մաքրմանը։ Կարող եք օգտագործել կայենյան պղպեղ, կոճապղպեղ, մանանեխ։ Կարող են օգտակար լինել նաև սխտորն ու սոխը։
Խնձորի քացախ։ Սա ևս կօգնի թեթևացնել ալերգիայի նշանները։ 1 ճաշի գդալ խնձորի քացախը խառնեք 1 բաժակ ջրի հետ, խմեք օրվա ընթացքում 3 անգամ։ 1 ճաշի գդալ քացախը կարող եք խառնել նաև կիտրոնի թարմ հյութի և մեկ բաժակ մեղրի հետ։ Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ։
Եղինջ։ Եղինջը հակահիստամինային հատկություններ ունի, ինչը կարող է օգտակար լինել սեզոնային ալերգիայի դեպքում։ Եղինջի տերևներից թուրմ պատրաստեք և խմեք օրվա ընթացքում։
Մեղր։ Մեղրի օգտագործումը կարող է օրգանիզմին օգնել հարմարվել ալերգենների հետ, որոնք գոյություն ունեն շրջակա միջավայրում։ Օրվա ընթացքում պարզապես 1 ճաշի գդալ մեղր օգտագործեք։ Բուժումը հարկավոր է սկսել խնդրահարույց սեզոնի սկսվելուց 1 ամիս առաջ։
Ցիտրուսային մրգեր։ Ինչպես հայտնի է, սրանք հարուստ են վիտամին C-ով, որն օրգանիզմին հարկավոր է ալերգիայի դեմ պայքարելու համար։ Բացի այն, որ վիտամին C-ն բնական հակաօքսիդանտ է, նաև բնական հակահիստամինային միջոց է։ Վիտամին C-ով հարուստ են նաև բրոկոլին, պղպեղը, ելակը, արքայախնձորը, կիվին։
Քրքում։ Սեզոնային ալերգիայի դեմ պայքարում կարևոր է ուշադրություն դարձնել նաև քրքումին։ Այն հարկավոր է պարզապես ավելացնել ճաշատեսակներին, որոնք օգտագործում եք։
Եթերային յուղեր։ Լավանդայի, էվկալիպտի, վարդի կամ անանուխի եթերային յուղերը ևս կօգնեն մաքրել շնչուղիները։
Սննդակարգի շտկում։ Հնարավոր է՝ սեզոնային ալեգիան կապված է որոշակի սնունդ յուրացնելու անկարողության հետ։ Այդ պատճառով շատ կարևոր է սննդակարգից բացառել սննդամթերքը, որը կարող է տհաճ նշանների առաջացման պատճառ դառնալ։ Ալերգիկ վիճակը կարող են վատացնել կաթնամթերքը, ձուն, շաքարը, կարտոֆիլը և օսլա պարունակող մյուս բանջարեղենը, տակապած սնունդը և ռաֆինացված մթերքը։
Ուշադիր եղեք, պարզեք, թե որ մթերքն է ալերգիայի պատճառ դառնում։
Կարդացեք նաև
Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի՞ գանգատներով են հիվանդները...
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...
Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած...
Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...
Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...
Ի՞նչ է բրոնխիալ ասթման:
Տարբերում են բրոնխիալ ասթմայի երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...
1. Ի՞նչ է ալերգիան:
Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն